Ինչքան համատեղելիություն հնարավոր կլինի, մենք կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ. Փաշինյանը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության մասին

«ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր սպառազինության միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար: 2022-ին ունեինք իրադրություն, որ նույնիսկ 100 միլիոն դոլարով ունեինք վճարումներ, որ դրա դիմաց պիտի ստանայինք տեխնիկա և սպառազինություն և մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ այդքան պարզապես այդ մատակարարումները չէին իրականացվում»,- այս մասին հրավիրված քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդգծեց, որ լեգիտիմ որոշում էր ՀԱՊԿ-ին անդամակցվությունը սառեցնելը:

Նա նշեց, որ անցած տարի շատ էական էր ՀՀ-ի ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը.«Արդյոք մենք ուզու՞մ ենք լինենք ԵՄ լիիրավ անդամ, այո աներկբա: Ինչպես ենք պատկերացնում. մեզ հաշիվ ենք տալիս, որ որևէ երկիր պետք է օբյեկտիվորեն համապատասխանի ԵՄ ստանդատներին՝ գոնե 97 տոոկսով: Հակառակ դեպքում խնդիր դնելը այս պայմանի շրջանցմամբ դառնալ ԵՄ անդամ, ուղղակի ժամանակի կորուստ է, շատ հստակ պետք է գնանք ՀՀ-ն ԵՄ ստանդարտներին համախատասխանող երկիր դարձնելու ճանապարհով»,- ասաց վարչապետը և նշեց, իհարկե չի բացառվում, որ ինչ-որ պահի ԵՄ-ն չցանկանա ընդլայնվել:

«Մեզ հաշիվ ենք տալիս, որ միևնույն ժամանակ չենք կարող լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ, բայց տարածք կա այս ճանապարհով գնալ և լինել ԵԱՏՄ անդամ: Մենք հիմա այսօր այս տարածքի մեջ ենք, մենք ձև չենք անում, որ հստակ գնում ենք այս ճանապարհով, մենք այսօր ԵԱՏՄ անդամ ենք, ինչը նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի, այնքան ինչքան համատեղելիություն հնարավոր կլինի մենք կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ, երբ անհնարինություն կարձանագրվի, ՀՀ քաղաքացիների հետ կկայացնենք, որոշում, որը կբխի ազատ կամարտահայտումից»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ