![]()
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են Քննչական կոմիտե։
Լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Քննչական կոմիտեն չի մեկնաբանում:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Տեր Ասողիկ Կարապետյանի հարցաքննությունը կապ ունի Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ. նշված դեպքի հանգամանքները քրեական վարույթի շրջանակում դարձել են քննության առարկա։
Ավելի վաղ մամուլում եղան հրապարակումներ, որ Հայոց եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վաճառվել է։
![]()