Նման փոխշահավետ և պետական շահը լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել․ Գաբրիելյան

Սիսակ Գաբրիելյանը գրել է․

Նման փոխշահավետ և պետական շահը լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել․ ո՛չ երկաթուղու հանձնման, ոչ օդանավակայանի, ո՛չ «Վեոլիա»-ի, ո՛չ «ԳազպրոմԱրմենիա»-ի, ո՛չ էլ ՀԷՑ-ի դեպքում։
Չնայած չարախոսությունների, կեղծ ու մանիպուլացիոն մեկնաբանությունների, Հայաստանն այս ճանապարհին ամբողջությամբ կպահպանի իր իրավազորությունը և կիրականացնի մաքսային, սահմանապահ և միգրացիոն բոլոր գործառույթները։ Այդ գործունեությունից բխող հարկերն ու տուրքերն ամբողջությամբ (100%) կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։
Բացի այդ, ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը գործելու է Հայաստանի Հանրապետության օրենքներով, հարյուր տոկոսով վճարելու է օրենքով սահմանված բոլոր հարկերը, տուրքերը, շահութահարկը և այլն։
Ու նաև, իմ կարծիքով ամենակարևորը, Հայաստանը առաջիկա 49 տարիներին, կունենա նաև 26 տոկոս բաժնեմաս այդ ընկերության շահույթից: Մնացած բաժնեմասերը չեն կարող օտարվել այլ անձանց առանձ ՀՀ կառավարության համաձայնության: Այ հենց սա է, որ նախկինում երբևէ չի եղել ստրատեգիական որևէ ենթակառուցվածքի դեպքում:
Այսպիսով, Հայաստանը լինելու է ոչ միայն վերահսկող պետություն, այլ նաև տնտեսական գործընկեր և ուղիղ շահառու, ինչը որակապես նոր մոտեցում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ