«Զվարթնոց»-ում գողացել են Արսեն Ջուլֆալակյանի եղբոր ոսկյա մատանին

shamshyan.com-ը հայտնում է, որ հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Ժորա Սողոմոնյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ գիշերը ժամը 04։00-ի սահմանում, Շիրակի մարզի բնակիչը՝ 53-ամյա Մ. Բ.-ն, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման «Բիզնես Լանչ» սրահից գողացել է ոսկյա մատանի։ 

Ոստիկանները հայտնաբերել են Մ. Բ.-ն, ով ոչ միայն խոստովանել է կատարված գողությունը, այլև ներկայացրել է գողոնը։ Մատանին պատկանել է Երևանի բնակիչ 30-ամյա Արամ Ջուլֆալակյանին, ով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբայրն է։

Փաստի առթիվ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ