![]()
Հունվարի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացի հերթական փուլը։
Ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին հետևել են պաշտպանության նախարար, ատեստավորման հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Ատեստավորման հերթական փուլին ներգրավված բարձրաստիճան սպաները քննություններ են հանձնել ֆիզիկական պատրաստության վարժաձևերից։
1000 և 3000 մետր վազքի վարժաձևին հետևել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()