Ինչն է թանկացել 2025-ին և մեկ ապրանք որ էժանացել է

Մեկ տարում Հայաստանում գնաճը կազմել է 3.3%, իսկ դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ՝ 1.2%:

2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.3%, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 2.9% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.8-3.6%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում: Այս մասին Zarkerak.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեից:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-1.4%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է մայրաքաղաքում: 2025թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3%:

Այսպես, մեկ տարվա ընթացքում թռչնամսի գինը աճել է 4.3%-ով, տավարի, խոզի, գառան մսերինը՝ 11.7%, 12.7% 14.1%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.4%, 7.4%, 2.9% և 0.8%-ով: «Իշխան» ձկան գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 18.3%-ով, իսկ նոյեմբերի համեմատ՝ 5.3%-ով:

2025թ. դեկտեմբերին 2024թ դեկտեմբերի համեմատ ձավարի գինն աճել է 2.6%-ով, հացինը՝ 3.6%-ով, հաճարինը 4.1%-ով, մակարոնեղենինը՝ 7.9%-ով, հնդկացորենինը՝ 9.4%-ով, ոլոռինը՝ 10.4%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.6%, 1.3%, 0.1%, 1.3%, 1.0%-ով:

2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմամատ արձանագրվել է կարագի և մարգարինի՝ 7.2% և 7.4%, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.0% և 1.8% գնաճ:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 8.2%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4%-ով:

2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ պանրի գինն աճել է 4.6%-ով, թարմ կաթինը՝ 4.7%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.5%, 1.4%-ով: Ձվի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 7.2%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 4.3%-ով:

2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հրուշակեղենի գինն աճել է 2.4%-ով, սուրճինը՝ 9.5%-ով, կակաոյինը՝ 31.9%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.7%, 0.2% և 1.4%-ով:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 5.5% և 8.7%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 1.2% և 0.1%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 7.5% գնանկում, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 12.5% գնաճ: Շաքարավազի և մրգի գները մեկ տարում գրեթե մնացել են անփոփոխ, գնաճը մեկ տոկոսից ավելի չի եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ