Մովսես Հակոբյանին հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի պնդումներին, թե 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական պրոբլեմներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր:

«Գիտեք՝ կոռեկտությունն ինձ թույլ չի տալիս Մովսես Հակոբյանին արձագանքել նույն ոճով: Ես սուտ չեմ խոսում, դա պարզ է բոլորին»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Պապիկյանը:

Նա նշեց, որ իր ասածը 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է.«Մովսես Հակոբյանը, գուցե, ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել, որովհետև դա իրենց գործողությունների արդյունքն ու հետևանքն է»,- ասաց Պապիկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ