![]()
«Մենք հույսը դնում ենք մեզ վրա, և, բնականաբար, այս համատեքստում կարծում ենք, որ խաղաղությունն այն ճանապարհն է, որը կչեզոքացնի ձեր կողմից նշված ռիսկերը»:
Այս մասին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ն միջոցներ, որ ՀՀ բնակիչները պատերազմական իրավիճակում հանկարծակիի չգան:
«Ինչ վերաբերում է զենքերին, դրանք տարբեր տեսակի են: Բնականաբար, պաշտպանողական են՝ սկսած տարբեր տեսակի, բազմազան ԱԹՍ-ներից մինչև սպառազինության այլ տեսակներ:
Կարող եմ ասել, որ դրանք բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրություն»,- պատասխանել է նախարարը:
Ինչ վերաբերում է սպառազինության մասով ծրագրերին, նա նշել է, որ սպառազինումը շարունակվում է, պիտի շարունակվի, որովհետև առանց սպառազինության պրոֆեսիոնալ բանակ հնարավոր չէ ունենալ:
![]()