![]()
Նոր զինվորական համազգեստի զորային փորձարկման ավարտից և նմուշի վերջնական հաստատումից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախատեսում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ այդ տեսակի համազգեստի վաճառքն արգելելու նպատակով։
Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին:
Նա հավելել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում նոր համազգեստը հնարավոր չի լինի ձեռք բերել առևտրի կետերից։
«Այսինքն՝ չի կարող ձեր եղբայրը բանակից զանգել և ասել, որ համազգեստը մաշել է, և խնդրել գնել ու ուղարկել։ Նման բան չի լինելու»,- ասել է Պապիկյանը ՀԺ-ի լրագրողին և ընդգծել, որ համազգեստի մաշվելու դեպքում խնդիրը կլուծի պետությունը. «Համազգեստը երբ մաշվի, մենք դրա խնդիրը կլուծենք։ Ըստ էության, այժմ էլ կարգավորումներն այդպիսին են, սակայն կան որոշակի հարցեր, որոնք մեզ մղել են այս խնդիրը օրենսդրական մակարդակով լուծելուն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()