![]()
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր ղեկավարած գերատեսչության այն աշխատակիցներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ ես չեմ կարող դա տարածել նաև այն աշխատակիցների վրա, որոնց զավակներն ազատվել են ծառայությունից հիվանդություն հիմքով, բայց կասկածի որդն ինձ շարունակում է ներսից կեղեքել և ճնշել, որ ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ»,- ասել է Պապիկյանը:
Պապիկյանը հայտնել է, որ ծառայությունից զարտուղի ճանապարհով ազատումները կանխելու համար պարբերաբար վերանայվում է զորակոչին ոչ ենթակա հիվանդությունների ցանկը:
![]()