![]()
Խորհրդարանում լրագրողները դիմել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրության նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբի պետի մեքենան այրելու հետ կապված հարցաքննության հարցով:
Լրագրողները հետաքրքրվել են՝ ի վերջո, Ծառուկյանը գնացե՞լ է Քննչական կոմիտե:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը շեշտել է, որ ինքն իր փաստաբանի միջոցով տվել է բոլոր հարցերի պատասխանները, իսկ չի ներկայացել հարցաքննության, որովհետև օրենքի այդպիսի պահանջ չկա:
Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե չի՞ հակասում դա օրենքին, Ծառուկյանը նյարդայնացել է և ասել, որ լրագրողը դատարկ-դատարկ է խոսում և հանձնարարություն է կատարում:
![]()
Ծառուկյանը խորհուրդ է տվել լրագրողներին ավելի կարևոր խնդիրներով զբաղվել:
տեսանյութը` Shantnews
![]()