![]()
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ շարունակվում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու և ժամկետները չխախտելու անհրաժեշտությունը:
![]()