![]()
Դեկտեմբերին «Մեր ձևով» շարժումը հայտարարել էր, որ հունվարին պարզ կլինի, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն: Մինչ օրս, սակայն, այդ մասով որևէ հայտարարություն չի արվել:
Ըստ մամուլի հրապարակումների՝ տևական ժամանակ է՝ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը թեկնածուի փնտրտուքների մեջ է, որը ընդունելի կլինի հանրության համար և չի դավաճանի իրեն, այլ կերպ ասած՝ հնազանդորեն կկատարի իր որոշումները:
Ինչ վերաբերում է իր եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին, ըստ նույն հրապարակումների՝ նա վարապահումներ ունի նրա հետ կապված, քանի որ Նարեկ Կարապետյանը քաղաքական առումով հասուն չէ և հանրության շրջանում ընկալվելու խնդիր ունի:
![]()