![]()
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել՝ հայտնելով, որ հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում:
Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետքարտուղարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ որպես հանդիպման ժամ նշված է տեղական ժամանակով 21:00-ը:
Պետդեպարտամենտի կայքի օրակարգում նշվում է նաև, որ հանդիպմանը կմասնակցեն նաև պետքարտուղարի տեղակալների Քրիստոֆեր Լանդաուն և Մայքլ Ռիգասը:
![]()