![]()
Հունվարի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 06:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ս.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհն արգելված հատվածով անցնող կին հետիոտնին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության թիվ 06 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։
![]()