![]()
Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպում կունենա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության կայքից: Որպես հանդիպման ժամ նշված է տեղական ժամանակով 21:00-ն:
Պետդեպարտամենտի կայքի օրակարգում նշված է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև պետքարտուղարի տեղակալների Քրիստոֆեր Լանդաուն և Մայքլ Ռիգասը:
![]()