Կտրիճ Ներսիսյանն ավելի է թեժացնելու իրավիճակը. քանի նա գահին է, խաղը շարունակվելու է. տեսանյութ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին միաբան, Աստվածաբանական գիտությունների դոկտոր, Հարություն Հարությունյանը կարևոր է համարում եկեղեցու Բարենորգման համար ստեղծված համակարգող խորհուրդը:

Ըստ նրա՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ավելի է թեժացնելու իրավիճակը. քանի նա գահին է, խաղը շարունակվելու է:

Անդրադառնալով վերջին օրերին քահանաների՝ եկեղեցու Բարենորոգմանը միանալուն՝ Հարություն Հարությունյանն ասում է՝ սրբազանները պայման չեն դրել քահանաների առաջ, որ գան կանգնեն իրենց կողքին:

«Այնքան երկար ժամանակ են բանտարկված վիճակում եղել, ձեռքները և լեզուները կտրված, երբեք չեն թողել ինքնուրույն մտածել, խղճի ձայնը լռեցրել են: Տեր և ծառա հարաբերությունը որքան պետք է պահեն: Եթե մեկն ինձ ասի՝ տիրադավ, ես կուրախանամ, նշանակում է՝ ստրուկ չեմ, նույնն էլ խորհուրդ եմ տալիս սրբազաններին ու մյուսներին»,- ասում է նա:

Վերջինս ընդգծում է՝ եկեղեցին և պետությունը պետք է ունենան առողջ հարաբերություններ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ