![]()
Առաջնորդարանում ծառայող քահանաներից մեկին հրաման է տրվել ինչ-որ կոմպրոմատ գտնել ինձ վերաբերող, որը ցույց կտա իմ կապերն այս իշխանությունների հետ:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀԱԵ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ մանրամասնելով.
«Ու գիտեք՝ ինչ են գտել: Ես 2023 թվականին ես Սուրբ Ծնունդ և Զատիկ եմ շնորհավորել Արսեն Թորոսյանին: Իմ ընկերոջ ընկերն է Արսեն Թորոսյանը, որի միջոցով խնդրել էին, որ Հայաստանի աստվածաշնչային ընկերակցության հետ կապված մի հարց կարգավորել, և ես ի պատասխան շնորհաալության շնորհավորել եմ, և դա այն դեպքում, երբ կաթողիկոսը բոլորին, այդ թվում Արսեն Թորոսյանին շնորհավորում էր»:
![]()