Արշակ արքեպիսկոպոսի անպարկեշտ տեսանյութերը մինչ համացանցում հայտնվելն ուղարկվել էր եպիսկոպոսների հեռախոսներին

Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ տարածված անպարկեշտ տեսանյութերը նախքան համացանցում հայտնվելն ուղարկվել է եպիսկոպոսների հեռախոսներին: Հետո հայտնվեց ինչ-որ տելեգրամյան ալիքում:

Այս մասին հանրային ՀԸ եթերում ասաց ՀԱԵ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ նշելով՝ գործ ունեինք սկանդալի հետ:

«Այդ սկանդալը մենք չէինք կարող կոծկել կամ այլ մեկնաբանություն տալ: Տևական ժամանակ խնդրեցինք, որ լուծում տա այս հարցին (նկատի ունի Կտրիճ Ներսիսյանին-խմբ.): Եվ տևական ժամանակ ինչ-որ անհասկանալի բացատրություններ էինք լսում, որ եթե նրան հանեմ՝ կքանդվի հայ եկեղեցին: Ժողովուրդը մոռացել է այդ մասին: Ժողովուրդը ասենք մոռացել է, իսկ մե՞նք, մենք ունե՞նք պատասխանատվություն եղածի հանդեպ: Եթե մենք որպես եկեղեցի դիրքորոշում չհայտնենք, սա մեզ զրկում է առհասարակ որևէ հացի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքից:

Մենք պետք է դիրքորոշում հայտնեինք և խնդրեցինք կասեցնել: Հանձնաժողով ստեղծվեց, հանձնաժողովն էլ առաջարկեց կասեցնել: Հետո փորձաքննության հարց մեջտեղ եկավ, դա էլ ներկայացվեց, նորից խնդրին ընթացք չտրվեց: Ասվեց, դա բան չի փոխելու: Բոլորս էլ գիտենք, որ Խաժակ սրբազանը նաև ապահովել է այդ եվրոպական կազմակերպության փորձաքննությունը, որին էլի ընթացք չտրվեց:

Մինչև այսօր այս խնդիրը բաց է մնում: Եվ մեր բողոքի ձայնը բարձրացավ ահդ համատեքսոտւմ, երբ որ ընթացք չտրվեց խնդրին և մենք հասկացանք, որ մեր եկեղեցին ուղղակի բարոյազրկվելու է մինչև վերջ, կորցնելու է առհասարակ խոսք ասելու իր իրավունքը»,- ասաց Մասյացոտն թեմի առաջնորդը:

Ավելի վաղ համացանցում ինտիմ բնույթի տեսանյութեր էին հրապարակվել, որոնցում ըստ պնդումների՝ Մայր Աթոռի դիվանապետ, կուսակրոն Արշակ Խաչատրյանն էր:

Եպիսկոպոսաց դասի մեկ տասնյակից ավելի անդամներ հայտարարել էին, որ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան): Վերջինս առ ոչինչ է համարել այդ արդյունքները:
Խաչատրյանի պաշտոնավարումը կասեցնելու հորդորով հանդես եկած եպիսկոպոսները իրենց պահանջը պայմանավորել էին համացանցում տարածված տեսանյութով, որում ըստ պնդումների՝ նա ինտիմ բնույթի գործողությունների մեջ է քեռակնոջ հետ:

ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութերի տարածման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնել:

Ավելի վաղ հայտնել էինք, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր, դեկտեմբերի 5-ին՝ կալանավորվել: ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Արշակ Խաչատրյանի գործի վերաբերյալ՝ հայտնելով մանրամասներ և նշելով, որ անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ