![]()
Բարդուղիմեոս քհն․ Հակոբյանը Freenews-ի եթերում նշել է, որ իր մտահոգությունները տարիներով էին կուտակվել, ու որոշեց միանալ ՀԱԵ բարենորոգմանը: Նա խոսել է եկեղեցու ներսում այլախոհության հանդեպ անհանդուրժողականության, միմյանց վատաբանելու ու ընդհ․ անմիաբանության մասին:
Ի թիվս այլ խնդրահարույց հարցերի՝ քահանան անդրադարձել է նաև ՀԱԵ ներսում գործող ու հոգևորականների կողմից օգտարկվող հակաիշխանական «ֆեյքերի» խմբին, որի առնչությամբ շոշափվել էր նաև իր անունը: Հակոբյանը պարզաբանել է, որ իրեն կանչել են Մայր աթոռ, որտեղ պարզ է դարձել, որ ՀԱԵ-ն ակտիվորեն պատաստվում է գալիք ընտրություններին․
«Պետք է թողնեինք մեր հոգևոր գործառույթներն ու զբաղվեինք հակաիշխանական քարոզով: Ինձ համար դա անընդունելի էր, ու իմ բողոքն արտահայտեցի Նավասարդ սրբազանին, նա փորձեց ինձ տարհամոզել, բայց ապարդյուն: Արդյունքում ստացա «նիկոլական» պիտակը, հետո մամուլում եղավ արտահոսք»: Նման արտահոսքերն, ըստ հոգևորականի, ինչ-որ տեղից են հստակ կառավարվում․ «Անընդունելի է, երբ մեր գործը թողած՝ անցնենք քաղաքական հարցերի»:
![]()