![]()
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ռուս լրագրող, պուտինամերձ շրջանակներից հանդես եկող Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարություններին:
«Զարմանում եմ՝ ինչու է հայ հասարակությունը նյարդայնանում Սոլովյովի խոսքերից։ Հաշվի առնելով նրա «բարձր և դրական» հեղինակությունը աշխարհում՝ նա գովազդում է Հայաստանը։
Կարծում եմ, քանի որ նրան հայասիրության համար վճարողները այս պահին խնդիրներ ունեն, նա եկամտի այլ աղբյուր է գտել։
Բացի այդ՝ եթե ամեն օր նվաստացվում ես Իրանում, Վենեսուելայում, Սիրիայում, խոսում ես ավանդական արժեքներից՝ ընտանիքում դրա վերաբերյալ ունենալով լուրջ խնդիրներ, տանկերներդ առգրավվում են ԱՄՆ «սիրելի» նախագահի կողմից, սակայն ծպտուն չես կարողանում հանել և նախագահդ Ալիևի մոտ չքմեղանում և հանձնում է ազդեցության գործակալին, 5 անգամ գրավված Կուպյանսկը չի գրավվում՝ բարկությունդ պետք է որևէ ուղղությամբ սպառել։
Ընդհանուր առմամբ նա նվեր է ռուսական քաղաքականությունը քննադատողների համար և մշտապես վատ իրավիճակի մեջ է դնում իր հայաստանյան գործընկերներին»,- գրել է Դալլաքյանը:
![]()