![]()
Հունվարի 12-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Պրավին Մեկալային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 9-ին Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից ստացած մարմնական վնասվածքների հետևանքով։
Այդ օրը ևս 2 հոգի, որոնցից մեկը վրաերթի էր ենթարկվել, տեղափոխվել էին հիվանդանոցներ։
Բոլոր վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են եղել:
![]()