Ուրբաթ օրվանից Իրանից տեղեկություն չունենք, որը մեզ շատ է անհանգստացնում. Սինանյան

«Ուրբաթ օրվանից Իրանից տեղեկություն չունենք, այս պահին էլ չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում: Շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հարևան Իրանում ստեղծված իրավիճակին:

«Տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում, չունենք բավարար տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին: Ուրբաթ օրը բախումների փուլի ամենասուր մասի սկիզբն էր»,- նշեց նա:

Սինանյանի խոսքով՝ այս պայմաններում իրատեսական չէ մասնագիտական խումբ ուղարկել Իրան:

«Ես համոզված եմ, որ հոսք կլինի Իրանից ոչ միայն այն անկայունությամբ պայմանավորված, հարցուխույզ անելու հնարավորություն կլինի, թե ինչ է կատարվում»,-նշեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ