Պայթյուն՝ Երևանի գազալցակայաններից մեկում

Հունվարի 9-ին, ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը Հրաչյա Քոչար փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու, ապա մեկ ժամ անց նույն հասցեից «ԳՈւՎ և պոլիտրավմա» ախտորոշմամբ ևս մեկ քաղաքացու։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 50-ամյա Արմեն Ա-ն և 63-ամյա Բայանդուր Ա-ն։

Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում, Արմեն Ա-ն և Բայանդուր Ա-ն Հրաչյա Քոչար 228 հասցեում գործող գազալցակայանում զոդման աշխատանքներ կատարելու ժամանակ գազի լիցքավորման հաշվիչի պայթյունի հետևանքով են ստացել մարմնական վնասվածքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ