Իրական սպառնալիքը սա է, որ Մոսկվան կարող է կրկին Հայաստանում իր «շահերը պաշտպանել» Ադրբեջանի միջոցով.Աթանեսյան

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը գրում է..

Կրեմլի քարոզիչ Սոլովյովը սեւեռված է Հայաստանի «կորստյան սպառնալիքի» վրա: «Հպատակեցման ենթակա» երկրների թվում նա Ադրբեջանը չի հիշել: Հակադարձելով ընդդիմության լհասցեին քննադատությանը, հայրենական լրատվամիջոցի խմբագիրն ասել է, որ Սոլովյովը «պաշտպանում է իր երկրի շահերը»:

Այսինքն, նա յուրովի «արդարացի է»: Խնդիր չկա, թող «պաշտպանի», բայց Սոլովյովն ինչու՞ իր երկրի շահերի տիրույթից Ադրբեջանի «հպատակեցումը» դուրս է թողել: Իրական սպառնալիքը սա է, որ Մոսկվան կարող է կրկին Հայաստանում իր «շահերը պաշտպանել» Ադրբեջանի միջոցով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ