![]()
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնությամբ հնարավոր է անցնել վճարման անկանխիկ տարբերակին` սկսելով օգտվել նաև անկանխիկ գործարքներից տրվող 20% հետվճարի ծրագրից։
«Դրա համար պետք է`
- քայլ 1՝ մուտք գործեք online.ssa.am հարթակ։
- քայլ 2՝ եթե գրանցված չեք հարթակում, ապա սեղմեք «Գրանցում» կոճակը և համապատասխան դաշտերում լրացրեք Ձեր անձնական տվյալները։
- քայլ 3՝ Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» ենթաբաժինն ու լրացրեք Ձեր դիմումը։
Պետական նպաստների և կենսաթոշակների վճարումը անկանխիկ եղանակով դարձնելու համար կարող եք նաև այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեներ՝ https://socservice.am/offices)»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
![]()