![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի խոսքով՝ ամեն կիրակի եկեղեցի գնալով՝ վարչապետը փորձում է համախմբել հավատավոր ժողովրդին: Բլեյանը, սակայն, կարծում է, որ փրկությունը եկեղեցու ներսից պետք է լինի:
Անդրադառնալով «Մեր ձևով» շարժմանը՝ վերջինս ասում է. «Սամվել Կարապետյանը երբևէ քննադատե՞լ է ՀՀ-ում անցկացված ընտրությունները, գալիս ուտում-խմում էին, ամառանոցն էր վերանորոգում, գումար էր տալիս, դիմանկարն էին կախում եկեղեցում, արիշ-վերիշների մեջ էին․ սա էր, ինչ ժողովրդավարություն: ՀԷՑ-ի միջոցով բոլորիս փողերը գողացել են»:
![]()