![]()
Այսօր ընթերցվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայրապետական հռչակագիրը։
Հայրապետը 2026թ.–ը հայտարարել է «Հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» եւ այսուհետ ամեն տարի Սուրբ ծնունդին հաջորդող կիրակի օրը պատարագի ժամանակ ընթերցվելու է նրա հայրապետական հռչակագիրը։
Արամ Առաջինն իր այս տարվա հռչակագրում նշել է, որ պարագայական որոշում չէ այս տարին հոգեւոր կյանքի վերանորոգմանը նվիրելը, այլ հրամայական անհրաժեշտություն՝ հաշվի առնելով հայի կյանքի մեջ հոգեւոր կյանքի առանցքային կարեւորության նահանջը։
![]()