![]()
Հունվարի 11-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 12։25-ի սահմաններում Լճաշեն բնակավայրում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ մի քանի րոպե հետո նույն վայրում բախվել են «Kia» մակնիշի, 3 «Opel» մակնիշի, «Ford» մակնիշի, «Lada» մակնիշի և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
![]()