![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ռուս լրագրող, պուտինամերձ շրջանակներից հանդես եկող Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարություններին:
«Վլադիմիր Սոլովյովը խոսել է Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի անհրաժեշտության մասին։
Հորդորում եմ Էդմոն Մարուքյանին, Արշակ Կսրապետյանին, Կարպիս Փաշոյանին, Լևոն Զուրաբյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գարեգին Բ կաթողիկոսին, 24news-ին, 168 ժամին, Առավոտ թերթին և հարակից շրջանակներին, որ հնարավորինս շուտ ճշտեն, թե ինչպիսի՞ն պետք է լինի իրենց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։
Թե չէ էս ի՞նչ վիճակ ա, Հայաստանի դեմ ագրեսիայի թեմա է, իսկ դուք չկաք։ Թե՞ իրար հետ մրցում եք մերօրյա Սարգիս Կասյանի դերի համար։
Հ.Գ. Սամվել Կարապետյանին ու Արթուր Վանեցյանին հատուկ չհիշատակեցի։ Առաջինը կողմերին խաղաղության կոչ կանի (ինչպես արեց 44-օրյայի ժամանակ), երկրորդն էլ լրիվ «Крым наш, няш-мяш» վիճակներում ա»,- գրել է Իոաննիսյանը:
Նշենք՝ ռուս հաղորդավար, պետական պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, թե Հայաստանը կորցնելը դեմ է ՌԴ ազգային շահերին։
Նրա պնդմամբ՝ «հատուկ ռազմական գործողություն» պետք է իրականացնել ոչ միայն Ուկրաինայում, այլև ՌԴ ազդեցության այլ տարածքներում և «պետք է թքած ունենալ միջազգային իրավունքի վրա»։
![]()