![]()
Տարիներ շարունակ Կուբան ապրել է Վենեսուելայից ստացվող մեծ քանակությամբ նավթի և փողի հաշվին՝ դրա դիմաց ապահովելով Վենեսուելայի նախագահների անվտանգությունը, բայց դա ավարտվեց, գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում։ «Այդ կուբացիների, ովքեր պաշտպանում էին Նիկոլաս Մադուրոյին, մեծ մասը սպանվել է անցյալ շաբաթ ԱՄՆ-ի հարվածի ժամանակ, և Վենեսուելան այլևս կարիք չունի այն ավազակների և շորթողների պաշտպանությանը, որոնք տարիներ շարունակ պատանդ են պահել նրան։
Վենեսուելան այժմ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ աշխարհի ամենահզոր բանակը (անկասկած), և մենք կպաշտպանենք այն։
Կուբա այլևս նավթ կամ փող չի ուղարկվի՝ զրո։
Ես խստորեն խորհուրդ եմ տալիս նրանց գործարք կնքել, քանի ուշ չէ», — ասվում է գրառման մեջ։
![]()