Սոլովյովները համարում էին, որ հայերը գնալու տեղ չունեն..հարց՝ իսկ հիմա ո՞ւմ նավերն են սուզվում և ո՞վ՝ ու՞ր է գնում.Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրում է.

Ըստ ՌԴ պետական-պաշտոնական պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի՝ ՀՀ-ն ոչ թե պետություն է, այլ ընդամենը ՌԴ ազդեցության գոտի։ Ստացվում է, որ իրենց ենթակա հինգերորդ շարասյունում էլ ոչ թե ՀՀ նախկին նախագահներ, հոգևորականներ, կամ օլիգարխներ են, այլ՝ ՌԴ ազդեցության էլեմենտներ…

Ազդեցության գոտու առումով մեր ժողովուրդը իր տեսակետը ասել է 2018-ի և 2021-ի ընտրություններում: Սոլովյովը վստահ է, որ նույնն է ասելու նաև 2026-ին, հակառակ պարագայում չէր ջղաձգվի։ Հինգերորդ շարասյունն էլ՝ նախկին նախագահները, հոգևորականները, օլիգարխ փրկիչները, լավ կլինի կողմնորոշվեն` ՌԴ ազդեցության գոտու վերածվելու և ռազմական ուժով ՀՀ-ն հնազանդ դարձնելու առաջարկների մասով: Չստացվի, որ իրենք էլ կողմ են սոլովյովյան մոտեցումներին ու իրենց վերարտադրությունը միայն այդպես են հնարավոր համարում։

Հ.Գ. Սոլովյովները համարում էին, որ հայերը գնալու տեղ չունեն։ Հարց՝ իսկ հիմա ո՞ւմ նավերն են սուզվում և ո՞վ՝ ու՞ր է գնում:
Ժողովուրդ ջան, լավ օր ձեզ, սա հիմնավորում է, որ ճիշտ ճանապարհին ենք. ու թող Աստված օրհնի Հայաստանը…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ