Գողություն Մրգաշեն գյուղի բնակարաններից մեկում. տարել են գումար և զարդեր

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր, հաղորդել է Տhamshyan.com-ը:

Կայքի տվյալներով՝ անհայտ անձը կամ անձինք բնակիչներից մեկի տնից հափշտակել է 1 մլն 700 հազար դրամ գումար, 200 եվրո, 5000 ռուբլի գումար, պլաստմասե տարայի մեջ առկա մոտ 400 հազար դրամի մետաղադրամ, 2 հատ կանացի թևնոց, 2 հատ կանացի մատանի, 1 զույգ ականջօղ, 1 հատ վզնոց:

Պատճառված վնասը ընդհանուր կազմում է մոտ 3 մլն դրամի գույքային վնաս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ