![]()
Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումները շարունակվում են։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ մեկնել է 18 վագոնից բաղկացած գնացք, որը բեռնված է 979 տոննա AI-92 շարժիչային վառելիքով։
Բեռը Հայաստան կհասցվի Վրաստանի տարածքով։
Նշենք, որ 2026 թվականի հունվարի 9-ին Բիլաջարի կայարանից Հայաստան է առաքվել ևս 2698 տոննա բեռ (48 վագոն), այդ թվում՝ 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 18-ին, Հայաստան էր առաքվել 1220 տոննա AI-95 շարժիչային վառելիք։
![]()