![]()
Սոցիալական փաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026 թ. հունվարի 1) ներառվում են ապահովագրական համակարգ:
Այս մասին իրազեկում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Նրանց ապահովագրավճարը փոխհատուցվում է «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով:
Միաժամանակ, նրանք կարող են իրենց սոցփաթեթի գումարը (72 000 դրամը) ևս ուղղել ապահովագրավճարին (ամսական 6000 դրամ)՝ մեկանգամյա դիմում գրելով գործատուին:
Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում` Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցով` առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի ուղեգրմամբ:
Հարկ է նշել, որ սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը»,- ասվում է նախարարության պարզաբանման մեջ:
![]()