![]()
Կաթողիկոսը եթե չէր ուզում՝ 10 եպիսկոպոսները բողոքի ձայն բարձրացնեին, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին նյութերը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մասյացոտնի թեմի պաշտոնանկ արված առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։
«Կաթողիկոսի հրահանգով է հրապարակվել այդ նյութերը»,– ասաց նա։
Անդրադառնալով «տիրադավ» որակմանը, Գեւորգ Սրբազանն արձագանքել է. «Ով մեզ ասում է՝ տիրադավ, նա հայրենավաճառ է, հայրենադավ է»։
![]()