Բազմիցս հայտարարվեց, որ կաթողիկոսն ու նրա եղբայրը գործակալ են, դե թող հերքեն կամ դատի տան. Գևորգ եպիսկոպոս

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որին Գարեգին Բ-ն հունվարի 10-ի որոշմամբ ազատել է թեմակալ առաջնորդի պաշտոնից, Մայր Աթոռի կողմից հերթական կեղծիք է որակել պնդումը, թե ինքը «ճնշել» է իր թեմի եկեղեցականներին:

«Կեղծիք է, Մայր Աթոռի կողմից տարածվող հերթական կեղծիք»,- նշել է Գևորգ եպիսկոպոսը:

Մինչ ՀՀ վարչապետի և եպիսկոպոսների՝ Եկեղեցու բարենորոգմանը միանալը իր կողմից հնչեցրած տարատեսակ մտքերի մասին Գևորգ եպիսկոպոսը նշել է, թե այդ ժամանակ լավ չի պատկերացրել, թե ինչէ կատարվում:

«Ես որպես եկեղեցական, ուխտ եմ արել, որ հավատարիմ եմ մնալու Հայ եկեղեցու վարդապետությանը: Խնդիրը սկսվեց, երբ հրապարակվեցին Արշակ սրբազանին առնչվող անպարկեշտ տեսանյութեր, սկանդալ եղավ, կաթողիկոսը տևականորեն քայլեր չձեռնարկեց դիրքորոշում հայտնելու, փորձաքննությունն անտեսեց, մեր կարծիքներն անտեսեց: Ես ուխտ եմ արել հայ եկեղեցու հավատքը պաշտպանելու, այստեղ իմ հավատքը անտեսված է, կաթողիկոսը՝ շեղված մեր վարդապետությունից:

Ես չեմ կարող նաև կիսել օտար երկրի շահերին սպասարկելու իր ընթացքը: Ես տեղեկություն ունեմ, և բազմիցս հայտարարվեց, որ իր եղբայրը և ինքը գործակալներ են: Ոչ կաթողիկոսը, ոչ եղբայրը ոչ հերքում են, ոչ էլ դատի են տալիս, թող դատի տան, եթե սուտ ու սխալ է: Շինարարների հետ խնդիրներ են ունենում, մտնում են դատական գործընթաց, տարբեր հարցերով՝ հողային, գույքային, շինարարական, եկեեցու հայցերով դատեր կան»,- նշել է Գևորգ եպիսկոպոսը:

Նա հավելել է, որ բոլոր եկեղեցականների դեմ Գարեգին Բ-ն կոմպրոմատներ ունի ու կարծում է՝ Արշակ Խաչատրյանին առնչվող տեսանյութերը ևս հրապարակվել են իր գիտությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ