Իրանը Թրամփին զգուշացրել է՝ ցանկացած հարձակման դեպքում սպասել հնարավոր հետևանքների

Միացյալ Նահանգների կողմից ռազմական հարձակման դեպքում, ինչպես Իսրայելն, այնպես էլ ԱՄՆ ռազմական և ռազմածովային կառույցները կդառնան մեր օրինական թիրախները:

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, փոխանցում է Reuters-ը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդել է, որ ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու ծրագրերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ