Վարչապետը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակնօրյա սուրբ և անմահ պատարագի կմասնակցի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում:

Այս մասին նա հայտնել է սոցցանցերի իր էջերում:

Հիշեցնենք՝ վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկա ու հետագա բոլոր կիրակի օրերին մասնակցելու է Սուրբ և անմահ պատարագների՝ բացառությամբ եթե լինեն այցեր կամ այլ չհետաձգվող հանգամանքներ:

Նա հավելել էր՝ հիմնականում չի հայտնելու նախապես, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ