Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները

Իրանում շարունակվող բողոքի գործողությունների պայմաններում ոչ միայն ինտերնետն է անջատված, այլև մի շարք թռիչքներ են չեղարկվում:

Ինչպես հայտնել է «Ազատություն»-ը, դրանց շարքում է նաև Թեհրան-Երևան, Երևան-Թեհրան չվերթը, չեղարկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա:

Մինչդեռ, երեկ դեպի Երևան չվերթները, թեև ուշացումով, բայց իրականացել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ