Քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը ինքն իրեն ինչ-որ որոշումներ է ընդունում, որոնք ոչ մի ուժ ու հետևանք չունեն. Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիդ» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով ոչ միայն Կաթողիկոս չէ, այլ նաև չէր կարող լինել Կաթողիկոս և շուտով կլքի Վեհարանը, ինքն իրեն ինչ-որ որոշումներ է ընդունում, որոնք ոչ մի ուժ ու հետևանք չունեն։

Գևորգ սրբազանը եղել է, կա ու կշարունակի լինել Մասյացոտնի թեմի ղեկավարը, իսկ Կտրիճ Ներսիսյանը իրական տիրադավն է, քանի որ դավաճանել է Տիրոջը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ