Կտրիճ Ներսիսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումն այլընտրանք չունի։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն՝ անդրադառնալով եկեղեցականների՝ Բարենորոգման հայտարարությանը միանալու քայլերին:

«Քայլ առ քայլ՝ մեկից հետո մյուսը, հոգևորականները միանում են մաքրության և նորացման ճանապարհին։ Եթե սկզբում խոսքը 10 եպիսկոպոսների մասին էր, ապա այսօր արդեն շատ քահանաներ հայտարարել են բարենորոգման գործընթացին միանալու մասին։

Աջակցությունս եմ հայտնում մեր այն հոգևոր հայրերին, ովքեր համարձակություն ունեն կանգնելու փոփոխությունների կողմը։ Գործընթացն անշրջելի է:

Կտրիճ Ներսիսյանը այժմ ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին՝ օրեցօր ավելացնելով դրանց միացող հոգևորականների թիվը»,- գրել է Մանավազյանը։
Հիշեցնենք՝ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ Պետրոսյանը, Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Տեր Վահան քահանա Առաքելյանը, Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը, Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը, Տեր Համազասպ քահանա Հագեյանը, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը, Տեր Շահան քահանա Միրզոյանը, Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, Տեր Սիոն քահանա Սաֆարյանը, սարկավագ Պետրոս Ղազարյանը հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ