![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այցելել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի և հանդիպել Տեր Արարատ քահանա Օրդոյանին, ով միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացին:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Կոնջորյանը:
«Իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արարատին և մեր Եկեղեցու բոլոր նվիրյալ հոգևորականներին`այս կարևոր առաքելության ճանապարհին:
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` աջակցություն հայտնել և զորավիգ լինել Եկեղեցու բարենորոգման գործընթացին միացած մեր հոգևորականներին, մեր Սուրբ Եկեղեցու նորոգման այս վսեմ առաքելության մեջ»:
Հիշեցնենք՝ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ Պետրոսյանը, Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Տեր Վահան քահանա Առաքելյանը, Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը, Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը, Տեր Համազասպ քահանա Հագեյանը, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը, Տեր Շահան քահանա Միրզոյանը, Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, Տեր Սիոն քահանա Սաֆարյանը հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:
![]()