Հավատարիմ մնալով Մայր Աթոռին՝ միանում եմ ՀԱՍԵ բարենորոգումների արդար պահանջին. Պետրոս սարկավագ Ղազարյան

 

Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու սարկավագ Պետրոս Ղազարյանը միացել է եկեղեցու Բարենորգմանը:

«Ես՝ Պետրոս սարկավագ Ղազարյանս, հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, միանում եմ ՀՀ վարչապետի և առաջնորդիս` Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»,- գրել է նա սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք՝ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ Պետրոսյանը, Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Տեր Վահան քահանա Առաքելյանը, Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը, Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը, Տեր Համազասպ քահանա Հագեյանը, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը, Տեր Շահան քահանա Միրզոյանը, Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, Տեր Սիոն քահանա Սաֆարյանը ևս հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ