![]()
Ջրառատի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիոն քահանա Սաֆարյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին:
«Ես՝ Տեր Սիոն քհն Սաֆարյանս, հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, միանում եմ ՀՀ վարչապետի և առաջնորդիս` Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»,- գրել է նա սոցցանցի իր էջում։
![]()