Սեփական կապրիզներով հեռացնել թեմի առաջնորդ եպիսկոպոսին՝ գրեթե նույն Սերժ Սարգսյանի սխալն է 2018-ին. Հակոբյան

Կտրիճ Ներսիսյանը հեռացրեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին թեմակալ առաջնորդի պաշտոնից՝ տեղապահ նշանակելով իրեն ենթարկվող ու իր սրբապղծությունների վրա աչք փակողներից մեկին:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ շարունակելով.

«Հիշո՞ւմ եք հեղափոխության օրերին, երբ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի մասին հիշեցրեց, դա ինչպես զայրացրեց քաղաքացիներին:

Նախկին նախագահների կոալիցիոն գործընկեր Կտրիճ Ներսիսյանը դասեր չի քաղել վերջիններիս սխալներից:

Սեփական կապրիզներով հեռացնել թեմի առաջնորդ եպիսկոպոսին՝ գրեթե նույն Սերժ Սարգսյանի սխալն է 2018-ին:

Վստահաբար եկեղեցու բարենորոգում լինելու է»:

Նշենք, որ Կտրիճ Ներսիսյանը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ