![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի կողմից Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելուն։
«Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից, քանի որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ:
Հետևաբար Գևորգ սրբազանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ:
Իսկ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է մնալ անառակության և դավաճանության սպասավոր և պիտի ազատի վեհարանը իր ապօրինի ներկայությունից»,- գրել է նա:
Նշենք, որ Կտրիճ Ներսիսյանը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
![]()