![]()
Շատ է խոսվում ՀԱՍԵ-ն քաղաքականության մեջ ներքաշելու և հենց եկեղեցու կողմից քաղաքական գործունեություն ծավալելու անթույլատրելիության մասին:
Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այս կետից հարց է ծագում, թե արդյոք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է առնչություն ունենա հանրային քաղաքական կյանքին և եթե այո՝ ինչպիսի:
Ըստ վարչապետի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք:
![]()