Արգելափակումից դուրս է բերվել 54 տրանսպորտային միջոց

Հունվարի 7-ի՝ ժամը 08։00-ից մինչև հունվարի 10-ը՝ ժամը 08։00-ն, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 54 տրանսպորտային միջոց և 84 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ