Ասում էին Ադրբեջանի բյուջեն եք լցնում, հիմա ես ասում եմ՝ մենք լցնում ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն

Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության օգուտները, իհարկե, բազմաթիվ են, բայց տեսանելի օգուտներից մեկն այն է, որ մեր տնտեսության տարբեր ճյուղերում կկարողանանք 16․5 միլիարդ դրամ ամեն տարի քիչ ծախսել դիզվառելիքի գների անկման շնորհիվ։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Կար այդպիսի բան, չէ՞, ասում էին դուք Ադրբեջանի բյուջեն եք լցնում, հիմա ես ասում եմ՝ դրանով մենք լցնում ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ